Հալանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 հավաստագիր է ստացել | Region

Հալանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 հավաստագիր է ստացել

Օգոստոս 14,2026 22:12

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդն իր կարիերայի ընթացքում գրանցած տպավորիչ արդյունքների համար արժանացել է Գինեսի ռեկորդների գրքի միանգամից չորս հավաստագրի։

Նորվեգացի ռմբարկուն պաշտոնապես ճանաչվել է.

  1. Ազգերի լիգայի լավագույն ռմբարկու – նրա ակտիվում կա 19 գոլ, ինչը մրցաշարի բացարձակ ռեկորդ է:
  2. Անգլիայի Պրեմիեր լիգայում ամենաարագը 100 գոլ խփած ֆուտբոլիստ – այս ցուցանիշին հասնելու համար Հալանդից պահանջվել է ընդամենը 111 հանդիպում:
  3. ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդակիր (38 տուրի ձևաչափով) – մեկ մրցաշրջանի ընթացքում նորվեգացին դարձել է 36 գոլի հեղինակ:
  4. Չեմպիոնների լիգայի մեկ խաղում 5 գոլ խփած ֆուտբոլիստ – պատմության մեջ այսպիսի նվաճում ունեն ևս երկու խաղացող՝ Լիոնել Մեսսին և Լուիս Ադրիանոն, որոնց այժմ պաշտոնապես ընկերակցում է Հալանդը։

armsport.am

Նորություններ