Ի՞նչն է անհանգստացնում Ամասիայի բնակիչներին, ինչո՞ւ են անվտանգային և քաղաքական թեմաները հայտնվում ֆեյք էջերի թիրախում | Region

Ի՞նչն է անհանգստացնում Ամասիայի բնակիչներին, ինչո՞ւ են անվտանգային և քաղաքական թեմաները հայտնվում ֆեյք էջերի թիրախում

Օգոստոս 16,2026 18:00

Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակիչներին հիմնականում անհանգստացրել է տևական ապատեղեկատվությունը, որը վերաբերում է անվտանգային խնդիրներին և քաղաքական թեմաներին։ Եվ ոչ միայն նրանց, ու ոչ միայն նախընտրական շրջանում։ Դա են վկայում Regions TV-ի հարցումները, որոնց մասնակցել են սահմանամերձ այդ համայնքի տարբեր գյուղերի բնակիչները։

Հետաքրքիր արձանագրումներ են արել մոնիթորիգ իրականացրած մասնագետները։ Ինչպես նշում է մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանը՝ թվում էր նախընտրական շրջանում պետք է ավելի շատ լինեին ապատեղեկատվական հոսքերը, սակայն պարզվեց, որ ընտրություններից հետո ևս դրանց թիվը կայուն է, փոխվել են միայն ուղերձները։

Հարցումների բոլոր մասնակիցները հստակ ձևակերպում էին ֆեյք լուրեր տարածողների նպատակը։ Խուճապի և վախի սերմանումը՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում, հասարակությանը պառակտելը և այլն։  Ընդհանուր առմամբ, ֆեյքաբուծարանների նպատակը պարզապես սխալ տեղեկություն տարածելը չէ․ այն  ուղղված է մարդկանց վարքի, կարծիքի և որոշումների վրա ազդեցություն ունենալուն։

Ապատեղեկատվությունը հաճախ տարածվում է թիրախային կերպով՝ հաշվի առնելով կոնկրետ մարզի կամ համայնքի խնդիրներն ու բնակիչների մտահոգությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ