2 տարվա դադարից հետո Թավրիզ-Երևան չվերթերը կվերականգնվեն | Region

2 տարվա դադարից հետո Թավրիզ-Երևան չվերթերը կվերականգնվեն

Օգոստոս 17,2026 11:11

Թավրիզ-Երևան չվերթերը օգոստոսի 20-ից կվերականգնվեն: Այս մասին հայտնում է «Iran radio» լրատվականը:

Չվերթերը վերականգնվելու են 2 տարվա դադարից հետո:

«Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից՝ «Pouya» ավիաընկերության կողմից: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին»,- գրում է ռադիոկայանը:

Առաջին չվերթը տեղի կունենա հինգշաբթի՝ ժամը 09:00-ին, Թավրիզից Երևան ուղղությամբ։

Նորություններ