Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Օգոստոս 17,2026 15:38
Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ:
Մինչ այս նշանակումը ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնը 2020 թվականից զբաղեցնում էր գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը։
Սակայն օրերս նա պաշտոնից ազատվեց, թե որն էր պատճառը, որևէ պաշտոնական պարզաբանում չի տրվել։ Սակայն նրա պաշտոնանկությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Փաշինյանը օգոստոսի 13-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ բանակում արձանագրված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև Պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ։
