Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը
Օգոստոս 17,2026 22:14
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ օգոստոսի 17-21-ը կկազմակերպվի Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
Կարգադրության մեջ նշվում է, որ Սարգիս Խանդանյանին հանձնարարվել է ընդունել պատվիրակությանը։
