Մրգից մինչև հացահատիկ․ ինչո՞ւ է Զորականի բերքը մնում գյուղում | Region

Մրգից մինչև հացահատիկ․ ինչո՞ւ է Զորականի բերքը մնում գյուղում

Օգոստոս 23,2026 14:00

Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչների հիմնական մասը բնակավայրում հաստատվել է 1988-89թթ․-ին՝ տեղափոխվելով Շամխորի շրջանի հայկական Չարդախլու գյուղից։

Այսօր Զորականում բնակվում է1350 մարդ, որոնք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, աճեցնում են տարբեր մրգատեսակներ և  հացահատիկային մշակաբույսեր։ Անասնապահության ոլորտը, ինչպես ՀՀ գրեթե բոլոր բնակավայրերում, այստեղ ևս անկում է ապրել։

Գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից ամենամտահոգիչը աշխատատեղերի բացակայությունն է։  Շատ զորականցիներ մեկնում են արտագնա աշխատանքի։

Զորական գյուղի բնակիչ Սմբատ Մարգարյանը Regions TV-ի հետ զրույցում նշում է՝ իրենք կանգնած են գյուղմթերքի իրացման լուրջ խնդրի առաջ, և մինչև տեղում արտադրական ձեռնարկություններ կամ բերքը մթերող ընկերություններ չլինեն, իրավիճակը չի կարգավորվի։

Ինչպես Սմբատ Մարգարյանը, զորականցիների մի մասը ցորեն ու գարի է աճեցնում, սակայն հիմնականում որպես անասնակեր են օգտագործում։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ