«Զվարթնոց» օդանավակայանում երեք չվերթ չեղարկվել է, ևս 12–ը` հետաձգվել | Region

«Զվարթնոց» օդանավակայանում երեք չվերթ չեղարկվել է, ևս 12–ը` հետաձգվել

Օգոստոս 23,2026 15:35

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում երեք չվերթ չեղարկվել է, իսկ ժամանող ևս 12 չվերթ ուշանում է:

Չեղարկվել է «NovAir» ավիաընկերության ներքին չվերթը Կապան–Երևան երթուղով։ Չեղարկվել են նաև երկու միջազգային չվերթեր՝ «Flyone» ավիաընկերության Հերակլիոն (Կրետե)–Երևան և «Shirak Avia» ավիաընկերության Մոսկվա–Երևան չվերթները:

Հետաձգվում են ժամանող չվերթերը՝ Մոսկվայից և Միներալնիե Վոդիից, երկուսը՝ Կրասնոդարից, մեկական չվերթ էլ Սոչիից, Թբիլիսիից, Սանկտ Պետերբուրգից և Քիշնևից։

Նորություններ