Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի
«Կրասնոդարի» նախկին մարզիչ-վերլուծաբան իտալացի Անդրեա Բիանկին անդրադարձել է այն լուրերին, թե այս ամառ «ցուլերի» նախկին ավագ Էդուարդ Սպերցյանը կարող էր կարիերան շարունակել իտալական «Կոմոյում»:
Հիշեցնենք, որ վերջնական արդյունքում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց սաուդյան «Ալ-Ահլի»:
– Այս ամառ լուրեր էին շրջանառվում Սեսկ Ֆաբրեգասի՝ Սպերցյանին զանգահարելու մասին։ Արդյո՞ք նա կհարմարվեր «Կոմոյին»։
«Կարծում եմ՝ այո։ Սպերցյանը հիանալի կերպով կինտեգրվեր նրանց խաղաոճին։ Չեմպիոնների լիգա, հիանալի վայր կյանքի և աշխատանքի համար։ «Կոմոյի» մարզաբազան գտնվում է Միլանի հարևանությամբ, և թիմի ֆուտբոլիստների ու մարզիչների մեծ մասն ապրում է հենց այնտեղ։ Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Էդուարդը հաջողության կհասնի այնտեղ, – «Чемпионат»-ին տված հարցազրույցում նշել է Բիանկին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագն արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել «Ալ-Ահլիի» կազմում անցկացրած բոլոր 4 հանդիպումներում։ Նրա ակտիվում այժմ կա 2 գոլ և 3 գոլային փոխանցում։
