Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է | Region

Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է

Սեպտեմբեր 02,2026 10:08

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Երեկ իրավապահները հայտարարեցին, որ Խաչատրյանի նկատմամբ նոր  քրեական հետապնդում է հարուցվել՝ կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով։

Քննչական կոմիտեն դիմել էր դատարան՝ նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդությամբ։
Խաչատրյանի փաստաբանները պնդում են, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի՝ ողնաշարի հիվանդություն,  որը պահանջում է անհետաձգելի վիրահատությւոն, ու որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել:

Դատախազությունն էլ իր հերթին պնդում է, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզել են, որ Գագիկ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամության, իսկ դրա անհրաժեշտությունը կարող է դիտարկվել ՄՌՏ հետազոտությունից հետո, իսկ Խաչատրյանը հրաժարվում է անցնել ՄՌՏ -ն:

Ընդ որում, գլխավոր դատախազությունը վստահեցնում է, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել նախկին պաշտոնյայի վիրահատությունը:

Երեկ Խաչատրյանի փաստաբանները տեսանյութ էին տարածել, որով փորձում էին փաստել, որ Խաչատրյանի առողջական վիճակը շաը վատ է, չի կարող անկողնուց վեր կենալ, ինքնուրույն մասնակցել քննչական գործողություններին։ Տեսանյութում երևում է, որ Գագիկ Խաչատրյանին անկողնուց պատգարակի վրա են տեղափոխում, մյուսում նա պատգարակի վրա է, արդեն դատարանում ու նա պարբերաբար ձայներ է արձակում, ենթադրաբար ցավերից։

Նորություններ