Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքսել, որի անունը դրել են Աղասի | Region

Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքսել, որի անունը դրել են Աղասի

Հոկտեմբեր 20,2026 11:18

Զանգակատուն գյուղի «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում տեղադրված ֆոտոթակարդները հոկտեմբերի 9-ին և 13-ին արձանագրել են նոր ընձառյուծի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնության համաշպարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։

2025 թվականից ի վեր սա տարածքում գրանցված արդեն երկրորդ ընձառյուծն է։ Տարածքում կրկնապատկվել է նաև բեզոարյան այծերի թիվը։

Այս արդյունքները կարևոր ցուցանիշներ են համայնքահեն բնապահպանության արդյունավետության տեսանկյունից՝ ընդգծելով տեղական համայնքների և բնության պահպանությամբ զբաղվող մարդկանց դերը կենսաբազմազանության պահպանության գործում։

Ընձառյուծին անվանել են Աղասի՝ ի պատիվ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքի խնամակալ Աղասիի, որի տեղադրած ֆոտոթակարդներն արձանագրել են կենդանուն։ Աղասին տարածքի պահպանության աշխատանքներում ներգրավված է դրա հիմնադրման՝ 2018 թվականից ի վեր։ Նրա երկարամյա աշխատանքը տեղական մակարդակում բնության պահպանությանն ուղղված հետևողական ջանքերի կարևոր օրինակ է։

 

Նորություններ