Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 27,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանկ սպասվում է անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19°C (2023թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.4°C (1953թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
