Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները | Region

Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները

Նոյեմբեր 27,2026 20:34

2026 թվականի նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՖՖ Ընտրական կոմիտեի նիստը, որի ընթացքում ՀՖՖ Կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն՝ ՀՖՖ նախագահի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում։

Կոմիտեն, հաշվի առնելով ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների պաշտոններում թեկնածուների առաջադրման համար թեկնածու առաջադրող ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում տրամադրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջադրված թեկնածուների՝ ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ ընտրական կանոնակարգի պահանջներին համապատասխանելիությունը, հաստատել է ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների) պաշտոններում առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմերը։

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմ․

  • 1) Գևորգ Գառնիկի Ղազարյան («Շիրակ ՖԱ» ՀԿ), 
  •  2) Դնի (Դենիս) Նիկոլա Սևակ Ժան Մորիսի Ջորկաեֆ («Սյունիք ՖԱ» ՍՊԸ):

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմ 

  • Անդրանիկ Աշոտի Ադամյան («Կումայրի ՖԱ» ՀԿ),
  • Աննա Վլադիմիրի Օհանյան («Վանաձոր ֆուտբոլային ակումբ» ՀԿ),
  • Անուշ Գարեգինի Անանյան («Սարդարապատ ՖԱ» ՀԿ),
  • Արթուր Աշոտի Ոսկանյան («Օլիմպիա ՖԱ» ՀԿ),
  • Արսեն Արմենի Բալաբեկյան («Այգ ՖԱ» ՀԿ),
  • Արտակ Սերգեյի Գյոլեցյան («Հայասա» ՄՀԿ),
  • Արտակ Գարեգինի Գրիգորյան («Աբովյան Ակադեմիա» ՖԱ ՀԿ),
  • Գարիկ Մնացականի Սարգսյան («Վեդի ՖԱ» ՀԿ),
  • Գոհար Դերենիկի Նավասարդյան («Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական ՀՄԴ),
  • Գրիշա Սերյոժայի Հովհաննիսյան («Նոա ՖԱ» ՀԿ),
  • Դավիթ Անդրանիկի Ծատուրյան («Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ),
  • Դավիթ Տիգրանի Սարգսյան («Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ),
  • Խաչիկ Սարգիսի Կորկյան («Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ),
  • Կարեն Ռոբերտի Կակոյան («Անդրանիկ ՖԱ» ՀԿ),
  • Համլետ Հարազատի Պետրոսյան («Ուրարտու ՖԱ» ՄՀԿ),
  • Հասմիկ Նորայրի Ղարիբյան («Նիկարմ ՖԱ» ՍՊԸ),
  • Հարություն Տիգրանի Վարդանյան («Շիրակ ՖԱ» ՀԿ),
  • Նարեկ Նորիկի Ադամյան («Վան ՖԱ» ՀԿ),
  • Նարեկ Վարուժանի Բաբայան («ՍԱ Միկա» ՀԿ),
  • Ռաֆայել Հովհաննեսի Նազարյան («Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ),
  • Ռոբերտ Նորայրի Արզումանյան («Դովեղ ՖԱ» ՀԿ),
  • Ռուբեն Արտակի Գարեգինյան («Ավշար Արարատ ՖԱ» ՀԿ),
  • Ռուբեն Աշոտի Նազարեթյան («Երևան ՖԱ» ՀԿ),
  • Սամվել Յուրիկի Մկրտչյան («Անի ՖԱ» ՀԿ),
  • Սուրեն Աշոտի Բաղդասարյան («Փյունիկ ՖԱ» ՀԿ),
  • Վահագն Սաշիկի Ալավերդյան («Բենտոնիտ ՖԱ» ՀԿ/«Աչաջուր ՖԱ» ՀԿ),
  • Վլադիկ Կիմի Առաքելյան (Գանձասար ՖԱ» ՀԿ),
  • Տիգրան Ռուբենի Ղարաբաղցյան («Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ),
  • Տիգրան Սամվելի Մկրտչյան («Ալաշկերտ ՖԱ» ՀԿ)։

armsport.am

Նորություններ