Պուտին․ Նիկոլ Վովաևիչն ու ես ուղղակի դեմ առ դեմ քննարկել ենք ընթացիկ հարցերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կրեմլում բանակցություններից առաջ դեմ առ դեմ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Риа-Новости-ն:
Լրատվամիջոցի ներկայացմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինն ասել է․ «Նիկոլ Վովաևիչն ու ես ուղղակի դեմ առ դեմ քննարկել ենք ընթացիկ հարցերը»,- Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Պուտինը։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ Մոսկվայում հոկտեմբերի 7-8-ին ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման գաղափար եղել է, սակայն կողմերից մեկն այն մերժել է։