Պեսկով․Շոշափվել է նաև «Զանգեզուրի միջանցք»-ի թեման Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև առանձին-առանձին հանդիպումների ժամանակ
Հոկտեմբեր 08,2024 17:14
ՌԴ նախագահի՝ ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններում «Զանգեզուրի միջանցք»-ի թեման հավանաբար շոշափվել է։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Риа-Новости-ի փոխանցմամբ՝ Պուտինը առանձին-առանձին խոսել է նրանցից յուրքանչյուրի հետ։
Պեսկովն ի պատասխան լրագրողի հարցի՝ Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպման ժամանակ արդյոք քննարկվել է Զանգեզուրի միջանցքի թեման, Պեսկովը պատասխանել է ․« ՌԴ նախագահը նրանց հետ երևի թե կես-կես ժամ խոսել է, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել։ Դե նաև շոշափվել է Զանգեզուրի միջանցքի թեման»։
Այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Մսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։