«Հովիկ Աղազարյան, ջանդ յուղիր, գլխիդ սարքում են» ․Խաչատրյան | Region

«Հովիկ Աղազարյան, ջանդ յուղիր, գլխիդ սարքում են» ․Խաչատրյան

Նոյեմբեր 14,2024 14:38

Խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հակադարձեց Ռուբինյանին՝ ասում եք՝ նախկին դաշնակցական, որ վաղը երբ այս կառավարությունը ձախողի, ասեք՝ այս կառավարության ձախողման համար մեղավոր է Հովիկ Աղազարյանը՝ որպես նախկին դաշնակցական, մեկ էլ երևի Շիրակի նախկին դաշնակցական մարզպետը, որը միանգամից դարձավ ՔՊ-ական

«Հակոբ Արշակյանն ասում է՝ խաղադրույք դնողները նրանք են, ովքեր իրական Հայաստանը չեն գնահատում, ապագայով են տառապատում, դրա համար խաղադրույք են անում։ Իրական Հյաաստանում ցնորամիտ գաղափարներ ունեցողներ չպետք է լինեն։ Բա էդ ո՞նց եղավ, որ ձեր կերտած իրական Հայաստանում խաղամոլների խաղադրույքների ծավալը գնալով աճում է»,-այսօր խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկուման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հակադարձեց նաև ԱԺ փոխնագահին, որն այսօր իր ելույթում ասել է՝ երբ  դաշնակցական գործընկերները բողոքում են, որ պետական պաշտոնյաներն ունեն թիկնապահներ, որոնք, ի դեպ, իրենց ընտրությամբ չէ, որ ունեն, հատուկ պահպանվող անձինք են՝ վարչապետ, ԱԺ նախագահ և այլն, իրենք բողոքում են, որովհետև ուզում են, որ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն։

«Բայց ինչ որ արեց պարոն Ռուբինյանը, այ դա արդեն անգերազանցելի է։ Ասեց՝ նախկին դաշնակցական, որ վաղը երբ այս կառավարությունը ձախողի, ասեն՝ այս կառավարության ձախողման համար մեղավոր է Հովիկ Աղազարյանը՝ որպես նախկին դաշնակցական։ Քո գլխին են սարքում, այ ընկեր, ձեռի հետ էլ՝ մեր։ Բա մի հատ հետը խոսա։ Մեկ էլ երևի Շիրակի նախկին դաշնակցական մարզպետը, որը միանգամից դարձավ ՔՊ-ական։ Հովիկ Աղազարյան, դու ջանդ յուղի»,-ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 6,5  տարվա վարչապետ, 3,5 տարվա կառավարություն, խոսում են ապագայի մասին՝ սենց ենք անելու, նենց ենք անելու․«Ասում եք՝ դառնանք պրոդուկտներ արտադրող երկիր։ 6,5 տարի է՝ իշխանություն եք, դառնայիք։ Հիմա՞ եք հասկացել։ Շեղվել եք ձեր ծրագրից։ Խոստացել էիք տարեկան առնվազն 7% տնտեսական աճ։ Հիմա որպեսզի կարողանաք տակից դուրս գաք, ֆինանսների նախարարը մոգոնում է՝ հա, բայց միջինում 7% է եղել։ Մի հատ միջին բառը ցույց տվեք ձեր ծրագրում»։

Շարունակելով պատգամավորն ասաց՝ կառավարությունն ասում է՝ տնտեսական պոտենցիալը մեծացրել ենք․«2019 թվականի նկատմամբ 2020, 2021, 2022 թվականներին աճը 10% է եղել, 8,3%-ը եղել է  2023 թվականին, դա ո՞նց ավելացրեց տնտեսական պոտենցիալը։ Բլև է դա»։

Անդրադառնալով պետական պարտքին, Խաչատրյանն ասաց՝ պետական պարտքը քանդում է տնտեսությունը․«Դոլարով եք ներգրավում պետական պարտք։ Որպեսզի դոլարով պարտքը սպասարկեք, դրամը ծանր եք  պահում, դրա համար Կենտրոնական բանկն ինտերվեցիա չի անում, չի ստերիլիզացնում այդ հոսքերը։Ծանր դրամը թույլ չի տալիս արտահանել, դրա համար արտահանումները մոտ 37%-ով մյուս տարի նվազելու են։ Ձեր կառավարությունը Հայաստանը գցել է անիծյալ շրջանի մեջ։ Էդ արհեստական շնչառությունը տալիս եք պարտքի միջոցով, բայց դրանով չեք թողնում, որ թոքերն աշխատեն։ Սպանում եք տնտեսությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նորություններ