Մինչ Երևանը պատրաստվում է Ամանորին, Գյումրիում անորոշություն է՝ արդյոք տոնական միջոցառումներ կլինեն, թե՞ քաղաքը կանտեսվի
Մայրաքաղաք Երևանում ամանորյա միջոցառումների համար ճոխ ծախսեր են արվում, իսկ հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում ամանորյա միջոցառումներ կազմակերպելու ակնարկ էլ չկա
Երևանի ամանորյա զարդարանքի համար կծախսվի մոտ 550 մլն դրամ։ Այս մասին այսօր հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Մինչ մայրաքաղաքը պատրաստվում է տոնական միջոցառումներին, որոնց ճամար ճոխ-ճոխ ծախսեր է անում, հանրապետության երկրորդ խոշոր քաղաք Գյումրիում անորոշ իրավիճակ է։ Մոտ մեկ ամիս է՝ Գյումրին չունի քաղաքապետ, փոխքաղաքապետեր, քաղաքի կառավարումը ճգնաժամային է։
Գյումրեցիները չգիտեն՝ քաղաքն արդյոք տոնական զարդարում կունենա, կլինե՞ն միջոցառումներ, թե՝ ոչ։
Տոնածառ, ենթադրվում է, որ կտեղադրվի Գյումրիում։ Համենայնդեպս այդ մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ Իշխանությունները մտադիր են մինչև տարեվերջ Գյումրիում արտահերթ ընտրություններ անցակացնել։
Մայրաքաղաքում նստած իշխանությունը հիմա խառն է, պաշտոնանկություններ, նոր նշանակումներ է անում, Գյումրին զարդարելու մասին մտածելու ժամանակ չկա։
Դեպի վարչապետի նստավայր Նիկոլ Փաշինյանը Գյումրիից է սկսել քայլերթը։ Այդ օրերին Գյումրին կարևոր քաղաք էր Փաշինյանի համար, հետո կարծես այս քաղաքն այնքան էլ հետաքրքիր չէր, հանրային տրանսպորտ, ճանապահներ և այլ բազում խնդիրներ այս վեց տարվա ընթացքում գրեթե չլուծվեցին։
Կարելի է ենթադրել՝ Գյումրիում չլուծված խնդիրների մասին իշխանությունը արդարացում ունի, կարող է ասել՝ բա դրա համար մեզ Գյումրիում մանդատ տվեք, որ խնդիրները լուծենք։