Շրջանառության հարկ վճարողների համար անցումային ժամանակաշրջան է սահմանվեց․գործադիրը հաստատեց որոշումը | Region

Շրջանառության հարկ վճարողների համար անցումային ժամանակաշրջան է սահմանվեց․գործադիրը հաստատեց որոշումը

Փետրվար 27,2025 15:15

Ֆինանսների նախարարի ներկայացմամբ՝ այս անցումային ժամանակաշրջանը սահմանվում է, որպեսզի շրջանառության հարկ վճարողները կարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները

Շրջանառության հարկ վճարողների համար անցումային ժամանակաշրջան է սահմանվում՝ վեց ամիս ժամկետով։  Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Տևական ժամանակ է՝ տնտեսավարողները դժգոհում են հունվարի 1-ից ուժի մեջ մտած  հարկային փոփոխություններից, ըստ որի՝ շրջանառության  հարկի շեմը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս։

Կառավարության նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ  հարկման այս նոր կանոնների պայմաններում խնդիր է առաջացել որոշ տնտեսավորղների մոտ․«Առք ու վաճառքի գործունեությամբ զբաղվող շրջանառության հարկ վճարողներից շատերը 2025 թվականի հունվարի մեկի դրությամբ ունեցել են նախկինում ձեռք բերված զգալի ապրանքային մնացորդներ, որոնց համար կամ չունեն ձեռբերումը հիմնավորող փաստաթղթեր, կամ ունեն ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, սակայն դրանց գծով մինչեւ 2025 թվականի հունվարի մեկը շրջհարկը նվազեցվել է ընդամենը 4 տոկոսի չափով՝ ներկայիս 9,5 տոկոսի չափով նվազեցման հնարավորության փոխարեն»։

Նա ասաց՝ անհրաժեշտ է, որպեսզի ներկա անցումային ժամանակաշրջանում, որը կառավարության գնահատմամբ ընդգրկելու է 2025 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակները, կառավարությունն աջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարողները կարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները։

«Շատ կարեւոր է, որպեսզի շրջանառության հարկ վճարողները, օգտագործելով կառավարության աջակցության այս անցումային ժամանակաշրջանը, իրենց ձեռնարկատիրական գործունեության մոդելը վերանայեն այնպես, որ 2025 թվականի հուլիսի մեկից հետո ձեռքբերումները եւ այլ ծախսերը կատարեն առավելապես փաստաթղթավորմամբ, որի պարագայում ոչ միայն հարկային բեռի բարձրացում չի լինի, այլ նաեւ կարող է լինել հարկային բեռի նվազեցում»,նշեց նախարարը

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝  մենք վեցամսյա անցումային շրջան ենք նախատեսում՝ մինչեւ հուլիսի մեկը ներառյալ․«Ինչքան 5 տոկոսից ավելի հարկ կգոյանա, մենք այդ ամբողջ գումարը կվերադարձնենք տնտեսվարողներին»։

Նորություններ