Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց հետազոտությունների նպատակով․ փաստաբան | Region

Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց հետազոտությունների նպատակով․ փաստաբան

Հունվար 08,2026 20:28

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա շահերի ներկայացուցիչ Արամայիս Հայրապետյանը RegionsTV-ին փոխանցեց, որ դատարանը որոշում էր կայացրել պարոն Ղուկասյանի առողջական վիճակի հետ կապված դատաբժշկական փորձաքննություն իրականացնել։

«Հիմա նրան տեղափոխել են հետազոտության, արդյունքների մասին այս պահին տեղեկացված չենք»,-ասաց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Անդրադառնալով հետազոտությունների ընթացքին, փաստաբանն ասաց, որ այս պահին հստակ չէ, թե Գյումրու քաղաքապետը ինչքան ժամանակ կմնա հիվանդանոցում. դա կախված է նրա առողջական վիճակից և պահանջվող հետազոտությունների ծավալից:

Փաստաբանը պնդեց, որ Վարդան Ղուկասյայանը առողջական բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում՝ սիրտ-անոթային, շաքարային դիաբետ։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ գործողություններ իրականացրեց Գյումրու համայնքապետարանում: Արդեն հաջորդ օրը դատարանը որոշում կայացրերց կալանավորել նրան 2 ամսվ: Հաջորդ նիստում նրա կալանքը երկարաձգվեց 3 ամսով՝ կաշառքի, փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով:

Նիկոլ Մարգարյան

 

 

Նորություններ