ՏԿԵ նախարար կնշանակվի Արմավիրի մարզպետը | Region

ՏԿԵ նախարար կնշանակվի Արմավիրի մարզպետը

Նոյեմբեր 20,2024 12:15

Նիկոլ Փաշինյանը պաշտոններ նշանակելու մասին լուրը հայտնում է ֆեյսբուքով

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար է կնշանակվի Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել։

«Սիրելի հայրենակիցներ, Դավիթ Խուդաթյանը, որը ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար»,-գրել է Փաշինյանը։

Դավիթ Խուդաթյանը 2024-ի հունվարից զբաղեցնում է Արմավիրի մարզպետի պաշտոնը, մինչ այդ, նա Արմավիր համայնքի ղեկավարն էր։ Խուդաթյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Այսօր Փաշինյանը ֆեյսբուքում նաև գրել է, որ  Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին կնշանակի նախարարի պաշտոնին։

Հիշեցնենք, օրերս մի շարք բարձրաստիճան  պաշտոնյաներ հրաժարական տվեցին, այդ թվում՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

Փաշինյանը ֆեյսբուքով տեղեկացրել է  որ ինքն է խնդրել այդ պաշտոնյաներին հրաժարականի դիմում գրել։

 

Նորություններ