«Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալը, որի որդին աղմկահարույց միջադեպի մասնակիցն էր, սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Հունվար 08,2026 17:13
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանը, որի որդին մասնակիցն էր անցած տարի աղմկահարույց միջադեպի, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը։
Ռուբեն Գասպարյանի՝ աշխատանքից ազատվելը կապված է 2025 թվականի աշնանը բացահայտված անչափահասի ծեծի դեպքի հետ։
Հիշեցնենք, որ տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են Տավուշի մարզի Զորական գյուղի դպրոցի բարձր դասարանի 5 աշակերտ հայհոյում, դաժան ծեծի են ենթարկում ու նվաստացնում մեկ այլ անչափահասի՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողի: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին, այդ ժամանակ ծեծի ենթարկվողն անչափահաս էր, նա դեպքրից մոտ երկու ամիս անց դարձել է 18 տարեկան։ Բռնության մասնակիցներից մեկը Ռուբեն Գասպարյանի որդին է։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
