Արծարծվել է պատգամավորի անունը, որը որոշակի առնչություն է ունեցել դեպքի նախորդ օրերին կացարանում տիրող հարաբերությունների պարզման գործընթացին․փաստաբանը Ազատի կացարանի հրդեհի գործի մասին
Ազատի զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործի բացահայտման ուղղությամբ այս երեք տարվա ընթացքում այդպես էլ չեն իրականացվել բավարար քայլեր։ Այս կարծիքին է ողբերգական հրդեհից հետևանքով զոհված 15 զինծառայողների՝ տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանը:
Այսօր հրավիրված ասուլիսում փաստաբանը գործի ընթացքից մանրամասներ ներկայացրեց, ասաց, որ 2025 թվականի ընթացքում իրականացված դատական նիստերի ընթացքում գրեթե բոլոր 19 տուժողները հարցաքննվել են, հարցաքննվել են նաև բոլոր վկաները: Նորիկյանն ասաց, որ նախատեսում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ դատակոչելու և հարցաքննելու սույն քրեական վարույթի ընթացքում դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետներին, որոնց կարծիքները այս գործի համար կարող են էական ու առանցքային լինել»,-ասաց Նորիկյանը։
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ՝ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհը էր բռնկվել Դեպքի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող՝ կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը։
Պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը, Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։
Նորայր Նորիկյանը նշեց, որ հունվարի 23-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում տեղի է ունենալու հերթական դատական նիստը, որի ընթացքում հետազոտվելու են իրեղեն ապացույցները՝ մասնավորապես այրված ինքնաձիգերը և վառարանը, իսկ փետրվարի 6-ին նշանակված դատական նիստից անցում է կատարվելու մեղադրյալների հարցաքննության փուլին:
Նա նաև նշեց, որ մեղադրյալների հարցաքննության ավարտից հետո, իրենք, որպես տուժող կողմ միջնորդություն են ներկայացնելու դատարան՝ կրկնակի քննչական փորձաքննություն իրականացնելու պահանջով, որը հնարավորություն կտա հնարավորինս վերականգնել ապացուցման ենթակա իրողությունները՝ դեպքը և հանգամանքներրը:
Փաստաբանի խոսքով՝ համապատախան փուլում միջնորդություն է ներկայացվելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ևս դատակոչելու և հարցաքննելու համար: Այդ հանգամանքը, ըստ նրա զգալիորեն կարող է օժանդակել գործի բացահայտմանը: Բացատրեց, թե ինչու. «2 օր առաջ ես նորից ուսումնասիրել եմ 2023 թվականի հունվարի 19-ի կառավարության նիստի ամբողջ ընթացքը, վարչապետի և պաշտպանության նախարարի ելույթներն ու զեկույցները: Կարծում եմ, որ կառավարության նիստի ընթացքում նրանց արած հայտարարություները, ստացած զեկույցներն ու իրենց կողմից տրված հանձնարարականները կարող են որոշակի և էական նշանակություն ունենալ այս գործի վերջնական բացահայտման, ու հանրության շրջանում կարծիքների ձևավորման տեսակյունից»:
Փաստաբանը պնդեց տուժող կողմի այն դիրքորոշումը՝ գործի բացահայտման ուղղությամբ, անհասկանալի հանգամանքներով պայմանավորված, անցնող երեք տարում այդպես էլ չեն իրականացվել բավարար քայլեր.«Նախորդ երեք տարիների ընթացքում պատասխանների փոխարեն ավելացել են հարցերը: Պարզ չէ, թե ի՞նչ է տեղի ունեցել, և ի՞նչն է պատճառը, որ ճշմարտությունը թաքցվում է հասարակությունից: Իրավասու մարմինների փնթի, ոչ կոմպետենտ, ոչ պատասխանատու գործունեության արդյունքում, հանրության ու ծնողների կասկածնեը ոչ միայն չփարատվեցին, այլ ավելի խորացան: Համոզմունք է ձվավորվել, որ ամեն ինչ արվեց հանցագործությունը և մեղավոր անձանց շրջանակը չբացահայտելու համար: Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ իրավասու մարմինների կողմից հնարավոր ամեն բան արվում է «ծածկադմփոց» անելու, ու մեզ համար անհասկանալի պատճառներով ճշմարտությունը չբացահայտելու համար»:
Նորայր Նորիկյանը ներկայացրեց, որ առանձին հանդիպում է ունեցել մեղադրյալ Եղիշե Հակոբյանի հետ նրա պաշտպանյալի ներկայությամբ: Այդ հանդիպման ընթացքում Եղիշեն վերջինիս փոխանցել է գործի հետ առնչվող որոշակի տեղեկություներ։
«Նա ինձ ու իր պաշտպանին հայտնել է որոշ տեղեկություններ, նաև գործի վերաբերյալ 7-8 էջ գրառումներ է փոխանցել»,-ասաց Նորիկյանը։
Փաստաբանը վստահեցրեց, որ ըստ գրառումների, դեպքի նախորդող օրերին արծարածվել է այդ տարածքում ինչ-որ խմորումների, խոսակցությունների հանգուցալուծմանը մասնակից դառնալու ծնողների հետ առնչություն ունեցող իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկ անունը, որն ԱԺ պատգամավոր է, որը որոշակի առնչություն է ունեցել նախորդող ժամանակաշրջանում այդ կացարանում տիրող հարաբերությունների պարզման գործընթացին․ «Երկրորդ, ինձ փոխանցված տեղեկություններում առկա են Հայաստանի տարածքում կամ տարածքից դուրս գործող քրեական խմբավորումի ներկայացուցիչների անունից այդ տարածք ներկայանալու կամ սպայական կազմի կամ զինծառայողների հետ ունեցած հնարավոր խնդիրների առկայության մասին»։
Նորիկյանը Եղիշե Հակոբյանին հորդորեց, նրա պաշտպանական թիմին առաջիկայում մեադրյալների հարցաքննության ժամանակ հրապարակային, գործի բացահակաման նպատակով ներկայացնել ճշմարտությունը, կամ ասել այն, ինչ մինչ օրս չի ասել, չի ցանկացել ասել ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։
Հիշեցնենք, որ Եղիշե Վահագնի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որը օգտագործել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով,որի արդյունքում կացարանում հրդեհ է բռնկվել:
Ի՞նչ կլինի եթե Եղիշե Հակոբյանը այդպես էլ անձամբ չխոսի, պա՞տրաստ է արդյոք այդ դեպքում Նորայր Նորիկյանը հանրայնացնել իր ունեցած տեղեկությունները, այս հարցին ի պատասխան, փաստաբանն ասաց․«Այս տարիների ընթացքում, գործի վերաբերյալ ստացել եմ բազմաթիվ տեղեկություններ, ասեկոսեներ, բամբասանքներ և կեղծ տվյալներ: Մեր տարբերությունը վարույթ իրականացնող մարմնից կայանում է նրանում, որ մեզ կարող են շատ բան ասել, բայց մենք պարտավոր ենք զատել կեղծ տեղեկությունը իրականությունից: Իմ ունեցած այս տեղեկությունները ևս ենթակա են ստուգման և իրավական գնահատակի, դրանք փաստական տվյալներ չեն»:
Նիկոլ Մարգարյան
