ԵՔՀ գագաթնաժողովին տեսակապով միացած Ալիևը քննադատեց ԵԽԽՎ-ին․ ԵԽ նախագահն էլ արձագանքեց «Մենք չենք փոխի մեր աշխատակարգը ու որդեգրած դիրքորոշումը» | Region

ԵՔՀ գագաթնաժողովին տեսակապով միացած Ալիևը քննադատեց ԵԽԽՎ-ին․ ԵԽ նախագահն էլ արձագանքեց «Մենք չենք փոխի մեր աշխատակարգը ու որդեգրած դիրքորոշումը»

Մայիս 04,2026 13:38

Մենք ավելի, քան 9 ամիս ապրում ենք խաղաղ, և սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Այս մասին այսօր հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում, որին միացել է տեսաձայնային կապով։

Նա հիշեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը, որը կնքվել է Վաշինգոտոնում։

«Դրանից հետո Ադրբեջանը միակողմանիոերն հանեց բոլոր տարանցման սահմանափակումները, որոնք դրված էին 90-ականների սկզբներին։ Այդ պահից ի վեր մի քանի տոննա բեռ հասել է Հայասատան Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանն առաջին անգամ սկսել է մատակարարել տեղական նավթամթերք՝ բենզին ու դիզել՝ ստեղծելով հենք մենք առևտրային հարաբերությունների համար»,-ասաց Ալիևը։

Նա շնորհակալություն հայտնեց Եվրահանձնաողովին ու դժգոհեց Եվրախորհրդարանից։ Նա բողոքեց, որ ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության»  բանաձևը։

Ալիևը բողոքեց, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից, որը ժամանակին պատժամիջոցներ էր կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Ապա անդրադարձավ Եպրոպական խորհրդարանին․«Այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն, սաբոտաժի մասին է խոսում։ 2021 թվականի մայիսից մինչև 2026  թվականը ԵԽ-ն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինն ընդամենը չորս օր առաջ էր՝ կանխամտածված կերպով, անմիջապես գագաթնաժողովից առաջ։ Անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն, ինչպես այլատյացությունը,  իսլաֆոբիան, հակասեմիտիզմը, միգրացիան, մրցունակության բացակայությունը, ԵԽ-ն թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք»։

Հիշեցնենք, որ ԵԽ-ն իր այս բանաձևով վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային համապատասխան երաշխիքների ներքո։ Այն նաև դատապարտում է Ադրբեջանում հայ ռազմագերիների, ձերբակալվածների և պատանդների անարդար պահումը, պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, կոչ է անում լիարժեք հարգել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները։

Ալիևն անդրադառնալով բանաձևին, էլ ավելի խորացրեց իր մեղադրանքները, ասաց․« Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, պատերազմական հանցագործներին բերել արդարադատության»։

Հիշեցրեց, որ  Բաքուն որոշել է կասեցնել ԵՄ-ի հետ մի շարք համագործակցություն։

Վերջում նա նշեց, որ Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին։

Արձագանքելով Ալիևին՝ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան հայտնեց, որ ԵԽ-ում բանաձևերն ընդունվում են քվեարկությամբ, այն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։

«Քանի որ ելույթներից մեկը կենտրոնացավ Եվրոպական Խորհրդարանի վրա, պետք է շատ արագ արձագանքեմ։  Ես կարծում եմ՝ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել և ընդգծել, որ Եվրապական Խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերն ընդունվում են մեծամասնության միջոցով և դրա արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբևէ չենք փոխել մեր աշխատակարգը և մեր դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»,-Ալիևին արձագանքեց Ռոբերտա Մեցոլան։

Նորություններ