Գյումրիում քաղաքական վենդետա չկար․ մենք պատրաստ ենք նաև ընտրություններին․ՔՊ-ական նախարար
Գյումրիում քաղաքական վենդետա չկար, մեզ համար ևս անակնկալ էր գործընթացը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո րագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամների մանդատներից հրաժարվելուն։
Նրա խոսքով․«Մենք ունենք տարածքային կառույց, թիմ ունենք, մենք պատրաստ ենք նաև ընտրություններին։ Ինչո՞ւ ենք մենք կուսակցաշինությանն այդքան մեծ ուշադրություն դարձնում, տարածքային կառույցներ ստեղծում, խորհուրդներ ստեղծում, որովհետև դրանք մեր նախընտրական ցուցակը պետք է լինի կամ ցուցակի մեծ մասը։ Գյումրին Հանրապետության երկրորդ քաղաքն է և պրոցեսները որ ուղղությամբ էլ գնան, մենք պատրաստ ենք»։
Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամաների մանդատները վայր դնելուն նախորդել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու ձրբակալությունը։ Նրանց դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանի հարևանությամբ հողատարածքների ապօրինի օտարմանը։
Այսօր Գյումրու համայնքապետարանի 8 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել, նրանցից ոմանք նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ էին եկել քաղաքապետարան։
Ըստ օրենքի, եթե երեք ամսում Գյումրիի ավագանին նիստ չգումարի, ավագանին կլուծարվի, ապա պետք է արտահերթ ընտրություններ լինեն