«Փալոնեն կարծես կարող էր հոգեբանական տառապանք ապրեր՝ իր հյուրասենյակի պատուհաններից նայելով Բաքվի «ռազմավարի պուրակին»․Հաջիևն արջագանքում է կոնգրեսականի հայտարությանը
ԱՄՆ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտարարել է, որ Բաքվում COP-29 համաժողովի ընթացքում և հյուրանոցում բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ցույցերին։ Ադրբեջանի նախագահի օգնականն արձագանքելով ամերիկացի օրենդիրներին, նրանց անվանել է «հայկական լոբբիի գործիքներ», «ստախոս»։
Պաշտոնական Բաքուն արձագանքում է ամերիկացի կոնգրեսականների այն հայտարարություններին, ըստ որոնց, COP29-ի շրջանակներում Ադրբեջան այցելած ԱՄՆ կոնգրեսականները մեղադրել են Ալիևի վարչակազմին իրենց դեմ սադրանքներ և հարձակումներ կազամկերպելու մեջ։
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտարարել է, որ Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի COP-29 համաժողովի ընթացքում և հյուրանոցում բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած https://x.com/FrankPallone/status/1858650961859723446 բողոքի ցույցերին։ Կոնգրեսականը նշել է, եթե չլիներ ԱՄՆ դեսպանատան թիկնապահը, ինքը կարող էր հիվանդանոցում հայտնվել։
Փալոնը ամերիկյան պաշտոնական պատվիրակության կազմում էր ժամանել Բաքու։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքելով ամերիկացի օրենդիրներին, նրանց անվանել է «հայկական լոբբիի գործիքներ», «ստախոս», պնդել՝ «Ադրբեջանում շոու բեմադրելու նրա փորձը ձախողվեց»։
Հաջիևը X-ի իր միկրոբլոգում գրել է՝ Ալիևն, ի տարբերություն այլ կոնգրեսականների, չի հանդիպել Փալոնի հետ․«Նա արժանի չէ նման ընդունելության»։
Ալիևի օգնականը վիրավորական գրառում է կատարել․ «Փալոնեն կարծես կարող էր մտավոր և հոգեբանական տառապանք ապրեր՝ իր հյուրասենյակի պատուհաններից նայելով «ռազմավարի պուրակին» և նախագահ Ալիևի բացած Հաղթանակի այգուն»։
Հաջիևի այս գրառումից ակհնայտ է դառնում, որ Փալոնը Բաքվում իջևանել էր մի հյուրանոցում, որի պատուհանից երևում է վիճահարույց «ռազմավարի պուրակը»։
Նշենք, որ այդ պուրակում ցուցադրված են հայկական զինուժից գրավված զինտեխնիկա, ինչպես նաև բանտախցում շղթայված հայ զինծառայողների մանիկեններ են։
«Թերևս դա աստվածային հատուցում էր ադրբեջանական ժողովրդի նկատմամբ տարիներ շարունակ իրականացված անարդարության համար, որին նա աջակցել է»,- Հաջիևը։
Նա անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասին կոնգրեսականների հայտարարություններին, նշելով՝ նրանք կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կա՛մ դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձաբար և Հայաստանից վտարված բնիկ ադրբեջանական բնակչության վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ։
Հիշեցնենք՝ Ֆրենկ Փալոնը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիրն է, անցած տարիներին այցելել է Արցախ, Լեռնային Ղարաբաղի աջակցության, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին մի շարք օրենսդրական նախագծերի հեղինակ է։ Նա իր հրապարակային ելույթներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական հարձակումը, պնդել, որ Ալիևի բանակը էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։