«ՀՀ-ԵՄ հարաբերությունների ինստիտուցիոնալ գործող շրջանակն ու զարգացման աննախադեպ տեմպերն արդեն իսկ ուրվագծում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունը»․ԱԳ փոխնարար | Region

«ՀՀ-ԵՄ հարաբերությունների ինստիտուցիոնալ գործող շրջանակն ու զարգացման աննախադեպ տեմպերն արդեն իսկ ուրվագծում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունը»․ԱԳ փոխնարար

Հունվար 24,2025 15:24

ՀՀ ԱԳՆ-ն առաջարկում է դրական եզրակացություն տալ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագծին 

Խորհրդարանում ընթանում են ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագծի քննարկումները։  ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած այս նախագիծը համահունչ է վերջին տարիներին ՀՀ-ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամկիային, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին։

ՀՀ-ԵՄ մերձեցման համատեքստում, ինչպես ասաց փոխնախարարը, քայլեր են ձեռնարկվել ոլորտային համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ, նշանակալիորեն  ակտիվացել է քաղաքական երկխոսությունը․«Ներկայումս բանակցվում է Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգը։ ՀՀ-ԵՄ փոխգործակցության շրջանակը համալրվել է նոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգային եւ պաշտպանական։ ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագիծը սահմանում է ոլորտային առաջնահերթություններ, որոնք լրացնելու են ՀՀ-ԵՄ  հարաբերությունների հիմնաքար հանդիսացող 2017 թվականին ստորագրված և 2021 թվականին ամբողջությամբ ուժի մեջ մտած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտոցիոնալ շրջանակը»։

Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ գործընկերության նոր օրակարգը ներառում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ լավ կառավարմանը, ազատությանը, շարժունակությանը, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, առեւտրին, մարդկանց միջեւ շփումներին առնչվող հարցեր։
«Հայաստանը մեծապես կարևորում է և համագործակցում է ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի և դրա ճանապարհային քարտեզի ամբողջական կիրառման ուղղությամբ՝ ինտենսիվ քայլեր ձեռնարկելով ինչպես ճանապարհային քարտեզը լրամշակելու, այնպես էլ նշյալ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու ուղղությամբ»,- ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ առաջնային կարեւորության հարցերի շարքում գնահատելի է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում Հայաստանին աջակցության տրամադրումը։

ԵՄ-ն Հայաստանում զարգացման խոշորագույն դոնորն է, և ինչպես փոխնախարարն ասաց՝ ԵՄ-ն ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների հիմանական աջակիցն է։

Փոխնարարան ասաց, որ «Դիմակայություն և աջ» ծրագրի շրջանակներում հաստատվել է ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը առաջիկա չորս տարվա համար և Հայաստանն այժմ միակ երկիրն է, որը նման ձրաչափով աջակցություն է ստանում՝ չհանդիսանալով ԵՄ անդամության թեկնածու երկիր․« ՀՀ-ԵՄ հարաբերությունների ինստիտուցիոնալ գործող շրջանակն ու  ինտեսիվությունն ու զարգացման աննախադեպ տեմպերն արդեն իսկ ուրվագծում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունը»։

Հովհաննիսյանը հայտարարեց՝ ՀՀ ԱԳ նախարարությունն առաջարկում է դրական եզրակացություն տալ քննարկվող նախագծին։

Նախագծի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի՝ այն դժգոհություններին, թե հնարավոր չէ միաժամանակ լինել երկու տարբեր աշխարհաքաղաքական կառույցներում, փոխնարարն ասաց՝ նման հարցադրումներ բազմիցս են եղել։ Ապա օրինակ բերեց, որ ՀՀ-ն լինելով ՀԱՊԿ անդամ, հնարավորություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում աջակցութուն ստանալ․«Դա աննախադեպ աջակցություն է։ Բոլոր կողմերից՝ Եվրոպայից, ՌԴ-ից, այլ երկրներից թվում էր, թե անհնար է, այնուամենայնիվ հաջողվեց դա ապահովել»։

Նա նաև օրինակ բերեց SEPA-ն, նշելով՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, մինչդեռ հաջողվեց պահպանել ասոցացման պայմանագրի 75%-ը, որը վերաբերում էր ոլորտային համագործակցությանը.«Հասյաստանի դեպքում մի շարք հաջողված փորձեր վկայում են, ո ամեն ինչ սև ու սպիտակ չէ։

Նորություններ