Հայաստանից արտահանվող կանաչ թեյում հայտնաբերել է ԵՄ-ում արգելված թունաքիմիկատներ | Region

Հայաստանից արտահանվող կանաչ թեյում հայտնաբերել է ԵՄ-ում արգելված թունաքիմիկատներ

Հոկտեմբեր 19,2026 11:21

Սահմանային հսկողության ընթացքում Լատվիայի Սննդի եւ անասնաբուժական ծառայությունը Հայաստանից ծագող կանաչ թեյում հայտնաբերել է Եվրամիությունում արգելված թունաքիմիկատների լաբորատոր մնացորդներ, ինչպես նաեւ հայտանաբերվել է այլ թունաքիմիկատների մնացորդների՝ լամբդա-ցիհալոտրին եւ  թիամեթոքսամի առավելագույն թույլատրելի մակարդակների գերազանցումներ: Թեյը կոչնչացվի կամ կուղարկվի երրորդ երկիր։

Ծառայությունը հայտնում է նաև, որ Ղազախստանի մանանեխի սերմերը գերազանցում են էրուքինաթթվի առավելագույն թույլատրելի քանակը՝ 106 ± 11 գ/կգ։

Այս ապրանքների ներմուծումը Եվրամիություն արգելված է:

Արդյունքների մասին ծանուցումը հրապարակվել է ԵՄ Արագ ահազանգման համակարգում։

Նորություններ