Զբոսաշրջային ընկերությունների համար նոր կանոններ են սահմանվում, որով ոլորտը խիստ կվերահսկվի

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը վստահեցնում է, որ այս ոլորտում նոր կանոններ սահմանելով խաբեություններ քիչ կլինեն, ծառայություն կմատուցեն որակավորված մասնագետները
Զբոսաշրջության կոմիտեն նխատեսում է ստեղծել էլեկրոնային հարթակ, որտեղ կլինեն զբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները՝ զբոսաշրջային օպերատորները, զբոսաշրջային գործակալները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող ավտոբուսները, ուղեկցորդները և զբոսավարները։ Այսինքն, ոլորտը կթվայնացվի։
Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ՝ Լուսինե Գևորգյանը։
Այս ծրագիրը բխում է կառավարության որոշումից, որն ընդունվել է նախորդ նիստում։ Կառավարությունը զբոսաշրջության ոլորտում ներգրավված սուբյկետների համար խաղի նոր կանոններ է սահմանում։
Զբոսաշրջային գործունեություն ծավալող ընկերությունների համար, ինչպես ասաց Գևորգյանը, պարտադիր պայման է հանդիսանալու պաշտոնական կայք ունենալը: Կայքերը պետք է համապատասխանեն որոշակի չափանիշներին, պարբերաբար թարմացվեն, պատշաճ ձևաչափով ներկայացվեն ծառայությունները։
Գևորգյանի խոսքով՝ կայքում, որպես օրինակ, պետք է բաց դրված լինի այն պայմանագրի տեսակը, որը կնքվելու է տուրիստական ոլորտում գործունեություն ծավալող ընկերության ու սպառողի միջև։ Դրանից բացի, զբոսաշրջային ընկերության տնօրենը պետք է ունենա մասնագիտական աշխատանքային փորձ, աշխատանքներում ներգրավվեն բացառապես որակավորված զբոսավարներ։
Նման պահանջներ են ներկայացվում ընկերություններին, քանի որ ոլորտում շատ են անբարեխիղճ տնտեսվարողները։
«Տնտեսվարողները սոցցանցերում ստեղծելով 1 էջ, և մատուցելով ինչ-որ ծաայություններ, իրենց համարում են զբոսաշրջային գործակալներ կամ օպերատորներ: Իրեց հերթին քաղաքացիները առանց պայմանագրերի կնքման օգտվում են այդ ծառայություններիցվ, և շատ հաճախ չեն ստանում պատշաճ ծառայություններ, այնուհետև դիմում-բողոքներով դիմում են մեզ, հարցի լուծման ակնկալիքով, սակայն այս պահին Զբոսաշրջային կոմիտեն չունի ռեսուրս, որպեսզի կարողանա զբոսաշրջային օբյեկտին ենթարկել պատասխանատվության»,-ասաց Գևորգյանը։
Մեկ այլ պայման էլ կա՝ բոլոր զբոսաշրջային օբյեկտները պարտավորվում են զբոսաշրջային կոմիտեին ներկայացնել փաթեթ, որտեղ առկա տեղեկության համաձայն էլ այդ կազմակերպությունը կնույնականացվի, և պետության կողմից կստանա համապատասխան հավաստագիր, այդ դեպքում արդեն համարվելով՝ հավաստագրված՝ հայտնվելով էլեկտրոնային գրանցամատյանում:
Նաև սահմանվելու է զբոսաշրջային գործունեության երաշխիք։ Այսինքն՝ զբոսաշրջային ընկերությունը պետք է ծառայություն մատուցելուց առաջ նախ ունենա այդ երաշխիքը, որը կարող է արտահայտվել ապահովագրության կամ բանկում դրված երաշխիքային գումարի կամ ֆոնդի տեսքով։ Դա արվում է այն նպատակով, որ զբոսաշրջային ծառայություն գնող քաղաքացին ֆորսմաժորների դեպքում պաշտպանված լինի։
Զբոսաշրջային կոմիտեի նախագահի վստահեցմամբ՝ այս քայլը կապահովի բավականին մեծ վերահսկողություն ոլորտի նկատմամբ:
Նիկոլ Մարգարյան